Օգտակար խորհուրդներ
Անցանկալի մազեր կրծքին
ՀԱՐՑ: Պտուկներիս վրա մազեր են աճում: Մի՞թե դա հնարավոր է կանանց մոտ:
ՊԱՏԱՍԽԱՆ: Հնարավոր է, սակայն մազերը թերևս աճում են ոչ թե հենց պտուկի վրա, այլ դրա շուրջ: Ոչ մեծ քանակությամբ աղվամազերը թույլատրելի են: Դրանցից կարելի է ազատվել լազերային էպիլյացիայի միջոցով: Հանկարծ չսափրես, այլապես կկոշտանան: Իսկ եթե պտուկիդ մոտ ի սկզբանե կոշտ մազեր են աճում, ապա արժե այցելել գինեկոլոգ-էնդոկրինոլոգին. առավել ևս, եթե առատ մազածածկույթ է նկատվում փորի, թևերի ու ոտքերի վրա: Ամենայն հավանականությամբ, դաշտանային ցիկլդ նույնպես անկանոն է:
Մեդ-Պրակտիկ
12.01.2016
Հարգելի Varduhi, բարև Ձեզ: Ինչպես նշված է հոդվածում արեոլայի շրջանում աղվամազերը կարելի է հեռացնել, եթե դրանք կոշտ են և երկար, հարկավոր է դիմել բժշկի, դա հորմոնալ խանգարման նշան է: Ոսկով կարելի է հեռացնել արեոլայի հատվածի աղվամազերը: Սակայն կան որոշ հակացուցումներ, օրինակ վնասված մաշկը, հերպեսը, գորտնուկները:
Varduhi
12.01.2016
Մեդ-Պրակտիկ
12.01.2016
Հարգելի Lusine, բարև Ձեզ: Կրծքալի վրա նշված թվերը տարբեր երկների ստանդարտներով են, առաջինը ամերիկյան (40), երկրորդը եվրոպական (90), իսկ D-ն մեկ կրծքի չափն է: Ձեր նշած չափը համապատասխանում է 4-րդին:
Varduhi
09.01.2016
Lusine
08.01.2016
Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի LILIT, բարև Ձեզ: Հղիության ընթացքում նկատվում է արեոլայի, այսինքն պտուկների հատվածի հիպերպիգմենտացիա, դա ֆիզիոլոգիական է, անհանգստանալու կարիք չկա:
Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի Arevik, բարև Ձեզ: Կրծքագեղձերի հատվածում հակացուցված է ցանկացած տեսակի ճառագայթային մազահեռացման մեթոդ: Առավել անվտանգ է ասեղային էպիլյացիան, եթե մազերը եզակի են, ուղղակի կարող եք ունելիով հանել:
LILIT
02.11.2015
Arevik
26.10.2015
Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Մեդ-Պրակտիկ
26.07.2015
Հարգելի Mariam, բարև Ձեզ: Տնային պայմաններում կրծքերի մեծացման համար կարելի է օգտագործել չհագեցած ճարպաթթուներ պարունակող մթերքներ, օրինակ` կտավատի սերմ, քունջութ, զեյթունի ձեթ, ավոկադո, յուղոտ ձուկ: Շատ օգակար է նաև կաթնամթերքի, թռչնամսի, ինչպես նաև հատիկավորների օգտագործումը: Կարող եք կատարել նաև հետևյալ վարժությունը. ձեռքերը արմնկային հոդում ծալված վիճակում, աղոթող մարդու նման ափերը հպած 5-10ր պահեք կրծքավանդակի մոտ: Վարժությունը կարող եք կատարել օրական մի քանի անգամ: Օգտակար է նաև կրծքի մերսումը:
Մեդ-Պրակտիկ
26.07.2015
Հարգելի Lilia, բարև Ձեզ: Հարկավոր է նախ համապատասխան վարժությունների միջոցով ամրացնել որովայինի առաջային պատի Որից հետո հիմնականում մաշկը հավելյալ ձգելու կարիք չի լինում: Եթե այնուամենայնիվ լինի, դա հնարավոր կլինի միայն պլաստիկ վիրահատության միջոցով:
Lilia
28.06.2015
Mariam
28.06.2015
Մեդ-Պրակտիկ
15.03.2015
Հարգելի YANA, բարև Ձեզ: Մի փոքր դժվար է միայն հետքերով որոշոլ ինչ խնդիր է Ձեզ մոտ: Ձեր նկարագրածը նման է թրոմբոցիտոպենիկ պուրպուրա կոչվող հիվանդության կլինիկական նշաններին :Սակայն ախտորոշումը հաստատ չէ: Խորհուրդ է տրվում դիմել արյունաբանի կոնսուլտացիայի:
YANA
07.03.2015
Մեդ-Պրակտիկ
06.03.2015
Հարգելի Anna, հղիության ընթացքում օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները հաճախ արտահայտվում են մաշկի վրա, հատկապես պզուկների տեսքով: Կրծքի հատվածի մաշկը շատ նուրբ է, և տվյալ հատվածում առաջացած ցանկացած խնդիր կարող է անցնել կրծքագեղձ, որը բնական է` ցանկալի չէ: Եթե նկատում եք, որ դրանք երկար ժամանակ չեն անցնում կամ բորբոքվում են, դիմեք բժշկի: Իսկ տանը կարող եք սրբել որևէ հակասեպտիկ նյութով, օրինակ ֆուռացիլինով և օգտագործել տալկ:
Anna
18.02.2015
Մեդ-Պրակտիկ
03.02.2015
Հարգելի Ani, հղիության ընթացքում օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, որոնք անդրադառնում են բոլոր օրգանների աշխատանքի վրա, այդ թվում նաև մաշկի: Ծննդաբերությունից հետո,երբ օրգանիզմը վերադառնա է իր բնականոն վիճակին խնդիրը ինքնուրույն կկարգավորվի :Պետք չէ անհանգստանալ:
Ani
26.01.2015
Մեդ-Պրակտիկ
19.01.2015
Հարգելի Ovsan, հղիությունից հետո մնացած այդ գծերը կոչվում են «ստրիաներ», որոնք մաշկի ձգման արդյունք են են և որի պարագայում էլատիկությունը չի բավարարում: Դա տեղի է ունենում ինչպես արգանդի մեծանալու արդյունքում որովայնի շրջանում մաշկի առաջնային և կողմնային պատերին, այնպես է կրծքերի վրա, երբ կաթնագեղձերում կաթի կուտակման հաշվին մեծանում են կրծքերը:
Նման բան տեղի է ունենում նաև մաշկի այլ հատվածներում, օրինակ, բազկային, ազդրերի կամ հետույքայինշրջաններում, երբ մաշկը գիրանալու արդյունքում է ձգվում: Դրանք ժամանակի ընթացքում գունատվում են, սակայն շատ նուրբ սպիների նման կարող են պահպանվել: Կարող եք դիմել մաշկաբան-կոսմետոլոգի, նա Ձեզ կօնի ազատվել դրանցից: Դեղատներում հատուկ քսուկներ են վաճառվում, որոնց օգտագործելու պայմաններում կանխարգելում են նման գծերի առաջացումը:
Крем Mama comfort
Крем Avent от растяжек
Крем Vichy от растяжек
Крем от растяжек Sanosan
Крем от растяжек Рок և այլն:
Մեդ-Պրակտիկ
12.01.2015
Հարգելի Lilka, կրծքի շրջանում մուգ մազերի առաջանալը մտահոգիչ է, հավանաբար առկա է որևէ հորմոնալ շեղում: Կարևոր է ճշտել մազեր ի հայտ գալն ուղեկցվու՞մ է այլ ախտանիշներով, թե՝ ոչ, օրինակ `դաշտանային ֆունկցիայի խանգարում: Խորհուրդ չի տրվում առայժմ հեռացնել անցանկալի մազերը: Անհրաժեշտ է գինեկոլոգ-էնդոկրինոլոգի կունսուլտացիա:
Մեդ-Պրակտիկ
12.01.2015
Հարգելի EMMKA, նման խնդիր շատերի մոտ է հանդիպում: Ձեր դեպքում խորհուրդ տալը դժվար է: Ուղղակի փորձեք չմտածել խնդրի մասին: Շատ հաճախ հենց նյարդային լարվածությունը և հղիանալու շատ մեծ ցանկությունը ոչ թե օգնում, այլ խանգարում են: Ի վերջո, կան բազմաթիվ միջոցներ` հղիանալու համար, ինչպես օրինակ` արհեստական բեղմնավորումը:
Մեդ-Պրակտիկ
19.12.2014
Հարգելի Janna, եթե հետազոտվել եք և կրծքագեղձի հետ կապված ամեն ինչ նորմալ է, ապա հնարավոր է, որ ցավերը կապված չէն գեղձի հետ: Ցավը կարող է լինել մկանային լարվածությունից, միջկողային նյարդերի բորբոքումից, կարող է լինել նաև սրտի հետ կապված: Ցանկալի է համալիր հետազոտություն՝ պատճառը պարզելու համար: Նաև պետք է հետազոտել տվյալ տեղամասի ավշային հանգույցները:
Մեդ-Պրակտիկ
19.12.2014
Հարգելի Lalita, բեղմնավորման համար առավել հավանական օրերը ձվազատման օրերն են, որոնք մեծամասնության մոտ համընկնում են դաշտանային ցիկլի 12-17 օրերի հետ: Եթե դաշտանը սկսվել է դեկտեմբերի 2-ին, ապա ձվազատումը ամենայն հավանականությամբ կլինի դեկտեմբերի 13-18 ընկած ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է բորբոքմանը, ապա, եթե չկա ոչ մի կլինիկական ախտանիշ, հավանաբար բորբոքում էլ չկա: Համոզվելու համար ցանկալի է գինոկոլոգի կոնսուլտացիա:
ovsan
18.12.2014
ovsan
17.12.2014
likaaa
07.12.2014
EMKA
07.12.2014
Lalita
05.12.2014
Կարդացեք նաև
Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:
0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...
Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...
Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...
Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...
Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:
Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...
Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...
Լույս բոլորը են օգտագործում, բայց ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...
Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...
Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...
Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...
Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...
Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն